Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու, և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում-խմբ.):