«Չելսին» պատրաստ է 170 միլիոն եվրո վճարել Վիկտոր Օսիմենի համար
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնի «Չելսին» դարձյալ կփորձի ձեռք բերել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենին, որն այժմ լարված հարաբերություններ ունի նեապոլյան ակումբի հետ, հաղորդում է Todofichajes-ը։ «Չելսին» պատրաստ է 170 միլիոն եվրո վճարել Օսիմենի տրանսֆերի համար։
Անգլիական թիմին պետք է կենտրոնական հարձակվող, եւ Օսիմենը համարվում է կատարյալ տարբերակ։
24-ամյա ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել իր կողմից չիրացրած 11-մետրանոցի վերաբերյալ «Տիկտոկ» սոցիալական ցանցի` «Նապոլիի» պաշտոնական էջում ծաղրական տեսանյութի առիթով։ Ֆուտբոլիստը սպառնացել էր դատական կարգով փոխհատուցում պահանջել նեապոլյան ակումբից իրեն վարկաբեկելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։