Խոշոր հրդեհ Երևանում․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22/2 հասցեում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ, ապա թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Պարեկները հրդեհի հարևանությամբ կայանված մի քանի ավտոմեքենաներ տարհանել են։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Թովմասյանին պատկանող տարածքում, այրվել է կենցաղային աղբ և «SAZ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը։
Հրդեհը հրշեջները կարողացել են մեկուսացնել, ապա ամբողջությամբ մարել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։