Բայդենը պատվաստվել է կորոնավիրուսի նորացված պատվաստանյութով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատվաստվել է կորոնավիրուսի նորացված պատվաստանյութով։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի բուժող բժիշկ Քևին Օ'Քոնորը։ ՌԲԿ-ի հաղորդմամբ, նրա նամակը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Բացի COVID-19-ի դեմ պատվաստվելուց, ԱՄՆ առաջնորդը նաև գրիպի դեմ է պատվաստվել։
Բացի այդ, մրսածության և գրիպի սեզոնը սկսվելու առիթով Բայդենը հորդորել է ամերիկացի բոլոր քաղաքացիներին հետևել իր օրինակին և իրենց բժիշկների կամ դեղագործների հետ խորհրդակցելով՝ նույնպես ամբողջական պատվաստում իրականացնեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, վարակվել էր կորոնավիրուսով։