Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից. Լավրով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից, նրանք նպաստում են Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև: Մեր խաղաղապահները ներկա են այնտեղ՝ ելնելով այն փաստից, որ նրանց դերը կարևոր է վստահություն ձևավորելու համար, որպեսզի ղարաբաղցիները, հատկապես սկզբում, իրենց ապահով զգան», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որքա՞ն խաղաղապահ կպահանջվի, սա այն հարցն է, որը որոշվում է տեղում»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։