Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անթալիայից ժամանող թուրքական AnadoluJet ավիաընկերության ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, տուժածներ չկան. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքական AnadoluJet ավիաընկերության TK 3964 չվերթով ինքնաթիռը Պերմի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց։ Տուժածներ չկան։ Ինքնաթիռը շուտով կտեղափոխվի ավտոկայանատեղ։ Այն տեսանելի վնաս չի ստացել,- հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Զրուցակիցը հավելել է, որ բոլոր ուղևորները հասցվել են օդային տերմինալ, այժմ Բոլշոյե Սավինո օդանավակայանը փակ է ինքնաթիռների ընդունման և մեկնելու համար։