Թեհրանի բուժկենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է. РИА Новости
SocityԻրանի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսում գտնվող բուժկենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, վիրավորվել է 12 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ նշվում էր, որ պայթյունի հետևանքով մահացել է 13 մարդ, վիրավորվել` 6-ը: Պայթյունի պահին հիվանդանոցում եղել է 25 մարդ: Պայթյունի հնարավոր պատճառներից է նշվում գազի արտահոսքը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: