Քաղաքացիները Երեւանում փողոցներ են փակել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երիտասարդների մի խումբ այս պահին փակել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկը: Նրանք իրազեկում են հանրությանը, որ Արցախում ցեղասպանություն է, պահանջում են միանալ իրենց եւ հեռացնել գործող իշխանություններին:
Նրանք աղբի ամաններով եւ նստարաններով փակել են փողոցի բանուկ մասերը:
Ոստիկանները չեն խոչընդոտում, միայն փորձում են հանդարտեցնել, եթե ակցիայի մասնակիցների եւ վարորդների միջեւ վիճ բանություններ են լինում:
Այս պահին քաղաքացիրները փակել են նաեւ Հանրապետության հրապարակ - Տիգրան Մեծ խաչմերուկը, Նալբանդյանը փողոցը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 18-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է հանրահավաք: