Իրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղաում խաղաղության և հրադադարի հաստատումից հետո վերսկսվել են թռիչքները Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան։
Նախօրեին Իրանի պետական ավիացիոն կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը հայտնել էր, որ իրանցի ուղևորներին պաշտպանելու նպատակով չեղարկվել են բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան։
«Տարածաշրջանում հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի (օդաչուներին ուղղված ծանուցման հապավումը) համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) մինչև հաջորդ ծանուցումը կչեղարկվեն բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան»,- նշել էր պաշտոնյան։