Բնակելի տան նկուղում հայտնաբերվել են 3 նորածինների դիեր. Սարսափելի մանրամասներ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանի Վարմիա-Մասուրյան գյուղի բնակելի շենքի նկուղում երեք երեխայի դիեր են հայտնաբերվել, հաղորդում է RMF FM ռադիոկայանը։
«Ոստիկանները Չեռնիկիի տներից մեկի նկուղում հայտնաբերել են 3 նորածնի դիեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս գործով երկու անձ բերման է ենթարկվել։ Խոսքը 54-ամյա տղամարդու մասին է՝ նորածիններից առնվազն մեկի հայրը, ինչպես նաև նրա 20-ամյա դստերը, որը միաժամանակ պարզվել է, որ մահացած երեխաներից մեկի մայրն է։ .
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տանը այժմ դատաբժշկական փորձագետներ են աշխատում։ Բերման ենթարկված կնոջն արդեն մեղադրանք է առաջադրվել սպանության համար։
Նյութը հրապարակման պատրաստեց armenia24.live-ը: