Նոր բախումնե՞ր կլինեն Տաջիկստանի և Ղրղզստանի միջև․ կրքերը թեժանում են
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Դուշանբեում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Էրդան Աբդիլդաևը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Զրույցի ընթացքում դեսպանին ներկայացվել է տաջիկական կողմի մտահոգությունը՝ կապված սեպտեմբերի 15-ին Ղրղզստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից տաջիկա-ղրղզական սահմանի հարցերի վերաբերյալ հայտարարությունների հետ», -նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ նման մեկնաբանությունները կարող են լուրջ վնաս հասցնել տաջիկա-ղրղզական սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացի առաջընթացին, ինչպես նաև փոխվստահությանը։
Ավելին` այստեղ