Երկու ճակատով տեղեկատվական հարձակում
SocityԱդրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում տեղեկատվական հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ՝ նաև բնապահպանական թեմաներով: Ի մասնավորի, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծանր խնդիրներ կան, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Այդ թվում՝ լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունն ու, ի մասնավորի, մեր տնտեսության մեջ առաջնային դիրքում գտնվող Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատը, որը մշտապես գլխավորում է 1000 խոշոր հարկատուների ցուցակը:
Այն, որ ինքնին թե՛ ռազմական, թե՛ հումանիտար, թե բնապահպանական առումներով հանցագործ երկիրը մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին, փորձում հարվածել մեր տնտեսությանը, նորություն չէ: Սակայն առավել ցավալին այն է, որ մենք հաճախ ոչ միայն չենք հակադարձում, ոչ միան պատշաճ կերպով չեն բարձրաձայնում Ադրբեջանի բնապահպանական հանցագործ էության մասին, այլև որոշ դեպքերում ստացվում է, որ ի դեմս հայաստանյան որոշ «բնապահպանների», որոնք անընդհատ տիրաժավորում են նույն թեզերը, որից էլ ատիվորեն օգտվում են ադրբեջանցիները, երկու ճակատով են թիրախավորվում են մեր տնտեսության շարժիչ ուժը համարվող միավորները, հատկապես ԶՊՄԿ-ն:
Այստեղ մեծ խնդիր ունի նաև պետությունը: Ընդ որում, եթե Ադրբեջանը պետական մակարդակով ահռելի միջոցներ է տրամադրում կեղծ քարոզչություն իրականացնելու համար, ապա մեր խնդիրը պետք է լինի նախ՝ ճշմարտությունը հասնել աշխարհին, ապա և բարձրացնել մեր հասարակության իրազեկվածության աստիճանը, որպեսզի երկու ճակատով նման հարձակումների պատճառով կեղծ պատկերացում չձևավորվի: