Գյումրիում պարեկները մոլորված 4-ամյա տղային հայտնաբերել են տանից մի քանի կմ հեռավորության վրա, անձրևի տակ, անօգնական վիճակում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սպետեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սուրեն Եղոյանն ու Տիգրան Ամիրխանյանը Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են մի երեխայի, ով անձրևի տակ կարճաթև վերնաշապիկով կանգնած է:
Պարեկները մոտենում են երեխային, պարզվում է, որ տղան չի հիշում տան ճանապարհը և փնտրում է իր ծնողներին:
Պարեկները երեխայի հայտնաբերման մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանին ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանին, ինչից հետո պարեկներին են միանում արդեն գումարտակի հրամանատարն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչը և սկսում են երեխայի բնակության վայրը պարզել, իսկ պարեկների մի խումբ էլ սկսում է երեխայի ծնողների որոնողական աշխատանքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային պարեկները նստեցնում են իրենց ծառայողական ավտոմեքենան ու նրանից հետաքրքրվում է, թե որ ճանապարհով է ինքը եկել ու հասել Մարմարաշենի խճուղի: