Մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգւթյան աշխատակիցներ Ամուլսար տանող ճանապարհին են
Այսօր վաղ առավոտյան տեղեկություն ենք ստացել, որ մեքենաներ են մուտք գործել Ամուլսարի երկրորդ պոստից, լուսաբացին «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը մեծ թվով մարդկանցով, զենքերով մուտք են գործել Ամուլսարի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Ջերմուկի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:
Նրա խոսքով, իրենց ասել են, որ իրենք եկել են փոխարինելու «Պանտեռա» պահնորդական ընկերության աշխատակիցներին, քանի որ «Լիդիանը» պայմանագիր է կնքել իրենց հետ:
Բունիաթյանը նշեց, որ սա կամ անհեռատես քայլ է, կամ դիտավորություն, քանի որ պետք է հաշվի առնեին, որ Ամուլսարում ցանկացած շարժ առաջացնելու է կուտակում, որը կարող է ունենալ իր հետեւանքները:
Ընթացքում բնակիչները սկսեցին հավաքվել:
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ Ամուլսարում կա գույք, որը պետք է պահպանել: