Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիք
SocityԵթե ունեք փոքր կամ շարժական բիզնես, ապա IDBank-ի SoftPOS հավելվածը այն է, ինչ փնտրում եք։
SoftPOS-ը ստանդարտ POS տերմինալի բջջային տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն
վերածում է վճարային տերմինալի: Պարզապես Ձեր սմարթֆոնը պետք է ունենա NFC ընթերցելու
հնարավորություն։
Վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման և սննդի
ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ և այլն), որոնք կարող են օգտվել
հետևյալ առավելություններից․
Հավելվածի միջոցով վճարումները կատարվում են արագ և պարզ եղանակով․ պարզապես անհրաժեշտ է
անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել SoftPOS հավելվածով սմարթֆոնին:
Վճարում ընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է ունենալ միայն սմարթֆոն։
Ձեր տերմինալը միշտ Ձեզ հետ է, և Դուք կարող եք վճարումներ ստանալ ցանկացած պահի և ցանկացած
վայրից՝ ըստ հարմարության։
SoftPOS հավելվածի միջոցով հնարավոր է ընդունել անկանխիկ և անհպում վճարումներ կրեդիտային և
դեբետային բոլոր քարտերով, ինչպես նաև Apple Pay և Google Pay վճարման եղանակներով:
SoftPOS տերմինալն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել կոնտակտային անձի
տվյալները՝ անցնելով հղումով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկը կդիտարկի հայտը և
բավարարման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ