IDBank-ը տեղաբաշխել է 5 մլն դոլար ծավալով տրանշը
SocityՀուլիսի 24-ին IDBank-ը թողարկել էր AMANLBB2LER8 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի դոլարային տրանշը, որի տեղաբաշխումն արդեն ավարտվել է։
IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանը նշում է․ «IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է։ Քանի որ պահանջարկն ըստ էության գերազանցում է առաջարկը, մենք դեռևս այս տրանշի տեղաբաշխումը չավարտած՝ ևս մեկ տրանշ թողարկեցինք», - ասել է Արման Ասատրյանն ու հավելել, որ պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ, ինչն ավելի գրավիչ է դարձնում գործիքը:
Առաջին տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 27 ամիս։
Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ