Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 7-ին պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը (67 կգ):
67 կգ քաշային կարգում մեդալի համար կպայքարի 11 ծանրորդ: Գոռ Սահակյանը ֆավորիտներից մեկն է: Երկամարտում նրա նախնական հայտն ամենաբարձրն է՝ 330 կգ: Ֆավորիտներից է նաեւ Չինաստանի ներկայացուցիչ Լիուն Չեն: Նրա նախնական հայտը երկամարտում 328 կգ է: 320 կգ են պատվիրել կորեացի Սանգյոն Լեեն եւ կոլումբացի Ֆրանցիսկոս Անտոնիո Վալենսիա Մաքուերան:
Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը հավասարը չունեցավ 67 կգ քաշայինների պայքարում: 20-ամյա ծանրորդը առաջին անգամ մեծահասակների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):
Երիտասարդ ծանրորդն առաջին անգամ կմասնակցի մեծահասակների աշխարհի առաջնությանը:
67 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 14 ծանրորդով:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականը Էր Ռիյադում կպայքարի 9 մասնակցով: Կազմում ընդգրկված են նաեւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Սեպտեմբերի 7, 20:00
Գոռ Սահակյան, 67 կգ (նախնական հայտ՝ 330 կգ)
Սեպտեմբերի 11, 17:30
Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ (նախնական հայտ՝ 350 կգ)
Սեպտեմբերի 11, 20:00
Անդրանիկ Կարապետյան, 89 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)
Սեպտեմբերի 13, 17:30
Հակոբ Մկրտչյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)
Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)
Սեպտեմբերի 14, 20:00
Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)
Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)
Սեպտեմբերի 15, 12:30
Լիանա Գյուրջյան, 81 կգ B խումբ (նախնական հայտ՝ 240 կգ)
Սեպտեմբերի 15, 20:00
Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)
Տաթեւ Հակոբյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)
Սեպտեմբերի 17, 17:30
Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ)
Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)
Գոռ Մինասյան (Բահրեյն), +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ):
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: