Ղրիմի և Մոսկվայի վրա ԱԹՍ-ներ են խոցվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա անօդաչու թռչող սարքով, որը խոցվել է Ղրիմի վրա։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, գրում է Gazeta-ն։
«Սեպտեմբերի 5-ի առավոտյան խափանվել է ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը», - հայտնել են նախարարությունից։
Նախարարությունն ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարքը թերակղզու տարածքում։
Երեքշաբթի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը Կալուգայի շրջանում վերացրել են անօդաչու թռչող սարք։ Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը կասեցվել է սեպտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում։ Կալուգայի շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան ընդգծել է, որ շրջանի տարածքի վրա անօդաչու թռչող սարքի ոչնչացման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
Բացի այդ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խոսել է գիշերային անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Տվերի մարզում մեկ անօդաչու թռչող սարք են խոցել։ Մյուսը խոցվել է Մոսկվայի մարզի Իստրա շրջանում։ Սոբյանինը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների անկման պատճառով կենցաղային օբյեկտը վնասվել է։