Երրորդ և չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ծրագիր. ներկայացնում է Դավիթ Խաժակյանը
VideosԵրևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11), ներկայացնում է երրորդ և չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման համապարփակ ծրագիր։ Նրա առաջարկով վերաբնակեցումը պետք է իրականացվի համայնք-մասնավոր համագործակցությամբ, որտեղ կառուցապատողը պետք է փոխհատուցի սեփականատերերին ֆինանսապես կամ գույքի տեսքով։ Քաղաքապետարանը պետք է լինի երրորդ՝ երաշխավոր կողմը փոխհատուցման ստացման գործընթացում։
Ըստ Խաժակյանի երրորդ կարգի վթարային շենքերը, որոնք ամրացման ենթակա չեն, վաղ թե ուշ դառնալու են չորրորդ կարգի։ Նա առաջարկում է մեկնարկել վերաբնակեցման ծրագիրը համակարգված կերպով, քանի դեռ վերջիններս չեն խորացրել իրենց վթարայնության աստիճանը։
Մանրամասները տեսանյութում՝