Նոր մանրամասներ տեղի ունեցած պայթյունից. ունենք 2 զոհ և 2 վիրավոր
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է. Տեղեկացրել ենք,որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը եւ զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը։
Մենք տեղեկացանք,որ դեպքը տեղի է ունեցել Սեւ լճի դիրքերից մեկում: Ըստ ականատեսների՝ պայթուցիկ նյութը տեղադրել են, որից հետո փորձել են հեռակառավարման վահանակով կարգավորել գործողությունները, սակայն տեսնելով, որ չի պայթում, մոտեցել են կարգավորելու եւ այդ ժամանակ տեղի է ունեցել պայթյունը: Ըստ մեր աղբյուրի պայթյունի հետեւանքով եւս երկու վիրավոր ունենք, սակայն ասում են՝ թեթեւ է վնասվածքը:
Ավելին` այստեղ