Այս ծանր ժամանակահատվածում առավել քան երբևէ անհրաժեշտություն կա համախմբվելու, միահամուռ ուժերով լծվելու Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությանը․ Նաիրի Սարգսյան
Socity1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը:
Այս ծանր ժամանակահատվածում առավել քան երբևէ անհրաժեշտություն կա համախմբվելու, միահամուռ ուժերով լծվելու Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությանը։
Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Անկախությունն ու ազատությունը շատ դժվար է տրվել, և այսօր էլ շարունակում ենք ունենալ անմեղ զոհեր և տարածքային կորուստներ։
Արցախի անկախությունն այս պահին խալխլված և վտանգված է, լքված՝ Քաղաքակիրթ աշխարհում միայնակ իր մաքառումներով անխակության և ազատության համար:
Ցավոք, այսօր էլ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները` վառ ապացույցն է ներկայիս շրջափակումը, որն անթույլատրելի է և անդառնալի հետևանքներ է թողնում Արցախահայության կենսակերպի և գործունեության վրա:
32 տարվա ընթացքում Արցախը դիմակայել է 2 լայնածավալ պատերազմի, և անկոտրուն կամքի շնորհիվ այսօր էլ շարունակում է պայքար մղել հասնելու բաղձալի նպատակին. զավակների արյան գնով այս տարիների մղած պայքարի արդյունքը պետք է լինի մեկը. ԱԶԱՏ ԱՐՑԱԽԸ:
Յուրաքանչյուրիս պարտքն է աջակից լինել, մեր ջանքերն ու գործերը ուղղել Արցախի և Հայաստանի անվտանգության, խաղաղության և բարեկեցության ամրապնդմանը։