Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելու պատճառով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելու պատճառով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը։
Ինչպես նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ դեսպանին «բողոքի նոտա է հանձնվել Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ «հումանիտար բեռի» անվան տակ Լաչինի սահմանային անցակետի ուղղությամբ Ֆրանսիայի մի շարք քաղաքների ղեկավարների, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ ավտոմեքենաներ ուղարկելու, ինչպես նաև այդ անձանց կողմից ընդդեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններով հանդես գալու առնչությամբ» (չակերտները՝ Tert.am-ի)։
Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության, «Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են տարածաշրջանում միջազգային դերակատարների ակտիվ ջանքերով խթանվող կարգավորման փխրուն գործընթացին» (չակերտները՝ Tert.am-ի)։