Չինաստանի նոր արևային նախաձեռնությունը 469 մլն դոլար կարժենա
EconoмицсՉինաստանի Սիչուան նահանգում արևային էներգիայի օգտագործման խոշորագույն նախագիծն է իրականացվում, որը լրջագույն արդյունք կարող է տալ Չինաստանին։ Նախագիծն իր մեջ ներառում է ոչ միայն արևային էներգետիկան, այլ նաև քամու կայանները և հիդրոէլեկտրակայանները։
Արևային կայանը կառուցելու են 3200-ից 4200 մետր բարձրության վրա՝ Լյանշան ինքնավար շրջանի տարածքում, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 6 միլիարդ յուան, որը հավասար է 469 միլիոն դոլարի։ Ավելի քան 18 քառակուսի կիլոմետրի վրա տեղադրելու են մոտ 2,5 միլիոն արևային մոդուլներ։ Կայանի սահմանված հզորությունը կազմելու է 1,17 միլիոն կիլովատ, այն կկարողանա տարեկան արտադրել մինչև 2,15 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը հավասար է մոտ 650 հազար տոննա ածխի օգտագործմանը, ակնկալվում է, որ նոր նախագիծն արդեն շահագործման կհանձնվի 2025 թվականին։
Չինաստանն ահռելի տեմպերով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից, այդ թվում Միացյալ Նահանգներից արևային էներգետիկայի օգտագործման առումով։ Երկիրը ոչ միայն առաջատար է սեփական տարածքում արևի էներգիայի օգտագործման առումով, այլ նաև մեծ քանակությամբ արևային վահանակներ է արտադրում, դրանք արտահանում տարբեր երկրներ՝ այդ կերպ սեփական քաղաքական իշխանությունը հաստատելով։
Մինչ աշխարհը հրաժարվում է ռուսական ածխից և գազից, Չինաստանը փորձում է նրա տեղը զբաղեցնել արևային վահանակներով, ինչը, նշենք, չափազանց արդյունավետ է իրականացվում։ Չինաստանի այս ճեղքումը, բնականաբար, գրեթե որևէ մեկը չի կարող իրականացնել, այդ թվում Միացյալ Նահանգները, որտեղ, թե՛ աշխատուժը և, թե՛ հումքը չափազանց թանկ արժեն, որքան էլ Բայդենի վարչակազմը փորձի միջոցներ հատկացնել իրավիճակը շտկելու առումով։
Հայաստանում արևային վահնակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Ինգա Բարսեղյան