Կայծակնահարված տղան 25 տարեկան էր, զինվորական. շուտով պետք է նշանադրվեր
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում երեկ՝ օգոստոսի 30-ին, երիտասարդը անասնակերը դաշտից բերելիս կայծակնահարվել է:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տուժածի հարազատը՝ ով չցանկացավ ներկայանալ պատմեց, որ տղան Արկադի Հովհաննիսյանն էր, 25 տարեկան։
«Այժմ այնպիսի պահ է, որ ովքեր դեպքի վայրում են եղել իրենցից չենք կարող ինչ-որ բան իմանալ, բայց ըստ տեղեկությունների Արկադին ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբոր որդին ներքևից տվել են, երբ կայծակը խփել է ինքը տուկերի վրայից ընկել է։ Կայծակը խփելուց հետո բոլորը իրենց վատ են զգացել, ուշաթափվել են, երբ զարթնել են տեսել են, որ Արկադիկը արդեն չկա, ճիշտ է աչքերը բացում փակում է, բայց վիճակը այն չի եղել։ Մինչև հասցրել են հիվանդանոց արդեն ուշ է եղել», -ասաց հարազատը
Մեր զրուցակցի խոսքով` Արկադին ուրիշ երեխա է եղել` չափի մեջ, համեստ ընտանիքից․ «Հայրը սրտի ծանր վիրահատություն էր տարել, մայրը անցած տարի էր վիրահատվել։ Շատ կազմակերպված ընտանիք էին՝ խելոք, աշխատող, չեք պատկերացնի ինչպիսի երիտասարդ էր»,-ասաց նա:
Հարազատի խոսքով՝ Արկադին ունի մեկ եղբայր։
Ավելին` այստեղ