TCD. Ավստրալիայում մշակվել է օգտագործված արևային վահանակների վերամշակման հնարամիտ մեթոդ
EconoмицсRznonline.ru-ն գրում է, որ ավստրալացի գիտնականները հայտարարել են հին արևային մարտկոցների, որոնք նախկինում պարզապես աղբանոց էին նետվում, վերամշակման զարմանալի միջոցի հայտնաբերման մասին:
Հետազոտող Բինեշ Պուտեն Վիտիլը պատմել է, որ 2023 թվականի գարնանը նա և իր թիմը գտել են արևային մարտկոցներն ավելի էժան և վերամշակվող դարձնելու անսպասելիորեն հեշտ միջոց, որն է՝ դրանք դնել միկրոալիքային վառարանում:
Մինչ այժմ արևային մարտկոցները դժվար է վերամշակել, չնայած այն արժեքավոր նյութերին, որոնք կարող էին օգտագործվել նոր վահանակներ պատրաստելու համար: Խնդիրն այն էր, որ այդ նյութերը դժվար է առանձնացնել ընդհանուր կառուցվածքից:
Օրինակ, արևային մարտկոցների ապակին ունի պլաստիկ ծածկույթ, որը հալված և կպած է մակերեսին, որպիսի դիմակայի հարվածների վնասներին, և այդ ծածկույթը շատ դժվար է հեռացնել: Միևնույն ժամանակ, վահանակներից սիլիցիումի արդյունահանումը պահանջում է դրանք տաքացնել մինչև 900 աստիճան ըստ Ցելսիուսի: Եվ այդ պատճառով օգտագործված արևային մարտկոցների մեծ մասը ավելի շուտ դեն են նետվում, քան վերամշակվում:
Վիտիլի կողմից հայտնաբերված վերամշակման տեխնոլոգիան կարող է փոխել օգտագործված արևային մարտկոցների անօգուտության իրավիճակը և նվազեցնել դրանց արտադրության արժեքը: Վիտիլի թիմն օգտագործել է սովորական խոհանոցային միկրոալիքային վառարան՝ լրացուցիչ մեկուսացումով, որպեսզի այն պաշտպանի արևային մարտկոցների մշակման համար պահանջվող բարձր ջերմաստիճանից: Միկրոալիքային վառարանում նրանք ընտրողաբար տաքացնում են վահանակի սիլիկոնային բաղադրամասերը՝ թողնելով ապակին, պլաստիկին ու ալյումինին ձեռք չտալով։ Նոր տեխնիկան ապացուցել է, որ հաջողակ է և շատ ավելի էներգաարդյունավետ, քան նմանատիպ առաջադրանքի համար ավանդական վառարան օգտագործելը:
Ավելին, միկրոալիքային վառարանում ջերմային մշակման գործընթացը հնարավորություն է տվել մեղմել արևային մարտկոցի ապակու պլաստիկ ծածկույթի կպած լինելը։ Արդյունքում հնարավոր է դառնում հեշտությամբ հեռացնել պլաստմասսան, իսկ հետո ապակին պահպանելով՝ հետագայում այն կրկնակի օգտագործել։
«Վերջին բոլոր տարիներին հին վահանակները աղբավայր տեղափոխելը տնտեսապես ավելի նպատակահարմար էր, — ասել է Վիտիլը մամուլի հաղորդագրության մեջ,-հազվագյուտ դեպքերում, երբ վահանակները վերամշակվում են, դրանք մանրացվում և տաքացվում են մինչև 1400°C, այնուհետև լվացվում քիմիական նյութերով պլաստիկը հեռացնելու համար, ինչը շատ էներգատար գործընթաց է»:
Վիտիլի թիմի մշակած գործընթացն ավելի էժան է, ինչը թույլ է տալիս մեծ մասշտաբով մշակել արևային մարտկոցները։ Դա հիանալի նորություն է արտադրող ընկերությունների և գնորդների համար, քանի որ նոր տեխնոլոգիան կնվազեցնի արևային մարտկոցների արտադրության արժեքը: Դա նաև շահեկան է շրջակա միջավայրի համար: Մինչ այժմ դեն նետված արևային մարտկոցները հայտնվել են աղբավայրերում՝ արտանետելով կապար և այլ քիմիական նյութեր, որոնք կարող են աղտոտել շրջակա հողը:
Հավանաբար, առաջիկա տարիներին նման վահանակները կվերամշակվեն դրանք դարձնելով ավելի կանաչ էներգիայի աղբյուր, քան հիմա է: Վիտիլի թիմն արդեն արտոնագիր ունի արևային բջիջների վերամշակման գործընթացի համար և ներկայումս պատրաստվում է այն կոմերցիոն օգտագործման ներկայացնել:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]