ՄԱԿ-ը հայտնել է մոտ 2 մլն․ երեխայի մասին, որոնք լքել են Սուդանը հակամարտության պատճառով
International«Առնվազն 2 միլիոն երեխա ստիպված է եղել լքել իր տունը չորս ամիս առաջ Սուդանում հակամարտության սկսվելուց հետո: Միջին հաշվով ամեն ժամ ավելի քան 700 երեխա է լքում է իր տունը։
«Ըստ [հիմնադրամի] տվյալների՝ ավելի քան 1,7 միլիոն երեխա տեղահանվել է Սուդանի սահմաններում, ավելի քան 470 հազարը հատել է սահմանը հարևան երկրների հետ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Կազմակերպության տվյալներով՝ ներկայումս մոտ 14 միլիոն պատանի սուդանցիներ «մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն»։ Երեխաները «ամեն օր բախվում են բազմաթիվ սպառնալիքների», քանի որ մարտերը Դարֆուրից և Խարթումից բացի տարածվել են նաև այլ շրջաններում, ներառյալ Հարավային և Արևմտյան Կորդոֆանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուշադրություն է հրավիրել Սուդանում անձրևների սեզոնի ընթացքում խոլերայի, դենգե տենդի և չիկունգունիայի տարածման մեծ ռիսկի վրա։ Ավելի քան 9,4 միլիոն սուդանցի երեխաներ չունեն անվտանգ խմելու ջուր, իսկ 5 տարեկանից ցածր 3,4 միլիոն երեխա «փորլուծության և խոլերայի բարձր ռիսկի տակ է»։ «Բռնությունը շարունակում է խաթարել առողջապահական և սննդային ծառայությունները՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր երեխաների: Խարթումում, Դարֆուրի և Կորդոֆանի շրջաններում լիովին գործում է բուժհաստատությունների մեկ երրորդից պակասը։