Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության համար հատկացվեց 450 մլն դրամ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությամբ որոշմամբ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացվեց 450 մլն դրամ:
Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ պետք է աշխատեն, որպեսզի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում բնակարանային աջակցության ծրագիրը շարունակական լինի։
«3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում բնակարանային աջակցության ծրագիրը նպատակ ունի խթանելու 1-ին և 2-րդ երեխաների ծնունդը, որովհետև առանց 1-ին և 2-րդ երեխա ունենալու հնարավոր չէ 3-րդին ունենալ, բարեբախտաբար»,-ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ աջակցության ծրագրերը պետք է անընդհատ լավարկեն։
«Այդ ծրագրով մենք աջակցում ենք երեխային, որովհետև ծնողը կարող է գնալ աշխատել այդ 50, 100 կամ 500 հազար դրամը վաստակել և իր ընտանիքի կարիքները հոգալ, իսկ նորածին երեխան դա չի կարող անել, մենք դրա համար աջակցում ենք երեխային, սա շատ կարևոր քաղաքական և հայեցակարգային տարբերություն է՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան պարագայում մենք ոչ մի ծնողի ոչ մի կոպեկի աջակցություն չենք տալիս, նույնն էլ ծնողի բնակարանային ապահովվածության հարցում մենք աջակցություն տալիս, այլ երեխային», - հայտարարեց վարչապետը։
Բնակարանային ապահովվածության մասին խոսելով վարչապետն ասաց․ «Երբ մենք գնում ենք սահմանամերձ բնակավայրեր՝ մեզ պարզ են տալիս, երբ երիտասարդ ուզում են ամուսնանալ՝ բնակարանային հարց հնաարավոր չի լուծել, որովհետև հիպոտեկ չեն տալիս տարբեր պատճառներով։ Հիմա այս թեման համարենք փակված։ Ընդ որում այստեղ մեկ այլ նրբություն կա՝ մարդու վարկային պատմությանը մենք չենք նայում, եթե ինքը այնտեղի բնակիչ է և այդ տունը գրավի տակ է՝ տունը չի կարող վաճառել, միակ տարբերակն է կառուցել և այնտեղ ապրել ու ժամանակի ընթացքում քանի վարկը չի մարվել՝ բնակարնը չի կարող օտարվել»։