Ցանկություն ու սիրտ չկա. Սիրուշո
SocityԵրգչուհի Սիրուշոն տևական դադարից հետո հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր ստեղծագործությունը: Այս մասին երգչուհին հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հավելելով, որ երգը կկոչվի «Դոնիկ»:
«Հոգիս ու միտքս հանգիստ չեն, ինչպես յուրաքանչյուր սրտացավ հայինը… Տևական ժամանակ է՝ չեմ ներկայացրել նոր ստեղծագործություններ. ցանկություն ու սիրտ չկա։
Բայց նաև գիտակցում եմ, որ պետք է աշխատել։ Հուսով եմ՝ իմ նոր աշխատանքներով կոգևորեմ, կհուզեմ ու գոնե մի քիչ դրական զգացողություններ կարթնացնեմ մարդկանց մեջ…»,- գրել է երգչուհին:
Մանրամասներն՝ այստեղ