Ինչ է հայտնի Եվգենի Մակարյանի մասին, որը եղել է Տվերում կործանված ինքնաթիռում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վագների» վետերաններից մեկը՝ նախկին տեղամասային տեսուչ Եվգենի Վարդանի Մակարյանը`«Մակար» մականունով, գտնվում էր Տվերի մարզում աղետի ենթարկված Embraer ինքնաթիռում, գրում է MK-ն: Պարբերականը հավելում է, որ Մակարյանը կռվել էր Սիրիայում։
Մակարյանն ապրում էր Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։ Նրա մասին քիչ բան է հայտնի․38 տարեկան էր, սոցցանցերում չկար, դատական գործերում ներգրավված չիեղել։ fontanka.ru-ն հավելում է, որ ավելի քան տասը տարի առաջ նրա հորը դատել են սպանության համար, սակայն Գերագույն դատարանը գործը ուղարկել է նոր քննության, և նրան ազատ են արձակել մասնակցություն չունենալու պատճառով։
Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 23–ին, Embraer Legacy մասնավոր բիզնես-ջեթը, որը Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ էր թռչում, կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո ավանի մոտակայքում։ Ավիավթարի փաստի առթիվ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտում» հոդվածով:
Ռոսավիացիայից հայտնել են, որ թռիչքն իրականացվում էր օդային տարածքի օգտագործման՝ սահմանված կարգով տրամադրված թույլտվության հիման վրա, նաև հրապարակել են ուղևորների ամբողջական ցուցակը, որոնց թվում է Եվգենի Պրիգոժինի անունը։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Վթարի վայրում հայտնաբերվել է 8 զոհի մարմին։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, մասնագետները փնտրում են սև արկղը: