Երեխային բռնության ենթարկելու գործով իրավապահները խուզարկության ժամանակ հոր մոտ հեռախոս են գտել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արևշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արևշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված Է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար և այս պահին կալանքը կրում է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում։
Օրաթերթի տեղեկություններով Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում։
Ինչպես հայտնում է օրաթերթը, խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ ևս եղել է հեռախոս։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական, սեռական, մտավոր բռնություն է իրականացվում, ենթադրաբար ընտանիքի անդամների, մասնավորապես` մոր կողմից: ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է։
Մանրամասները՝ այստեղ