Մեր մեգանախագծերը Երևանը դարձնելու են մայրաքաղաք, որը համալրելու է աշխարհի լավագույն մայրաքաղաքների շարքերը․ Մանե Թանդիլյան
Socity«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ապրելու երկիր» կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը Երևանում իրականացնելու է որակական փոփոխություն, անելու է առաջարկներ, որից երևանցիները չեն կարող հրաժարվել։
«Ապրելու երկիր» կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը Երևանում իրականացնելու է որակական փոփոխություն, անելու է առաջարկներ, որից երևանցիները չեն կարող հրաժարվել։
Այսօր ներկայացրեցինք մեր նախընտրական ծրագիրը, ապրելու Երևանի մեր տեսլականը, այն է՝ ապահով, առողջ, խելացի, կանաչ, հասանելի, հոգատար, բարեկարգ, հին ու նոր Երևանի կոլորիտով երազանքի մայրաքաղաք։
Այս կետերից յուրաքանչյուրը մեր ծրագրի առանձին դրույթ է, որոնց ներքո ներկայացված են մեր իրատեսական առաջարկները։
Դրանք մի քանի տարվա ընթացքում միանգամայն փոխելու են երևանցիների ու քաղաքի բանկիչների կյանքը։ Իսկ մեգանախագծերը՝ ճոպանուղու համակարգը, Երիտասարդության պալատը, ճանապարհային մեծ օղակը, Կասկադ-մոնումենտը, Երեվան-բուլվարը, Ֆրանսիայի հրապարակի, էրեբունի թանգարանի և Զվարթնոց օդանավակայանի հայեցակարգերը Երևանը դարձնելու են մայրաքաղաք, որը համալրելու է աշխարհի լավագույն մայրաքաղաքների շարքերը, քաղաք, որտեղ ապրելը դառնալու է երազանք և նպատակ։