Կենտրոնի թաղապետը Անահիտ Սիմոնյանին պատկանող ռեստորանում տղամարդու գլխին ափսեներ է կոտրում
VideosՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրեր առաջ Երևանում Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։
Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։
Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը ու ականատես է եղել՝ ինչպես է թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին։
Այստեղ են ասում «Վույ աման աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան, կեր խմիր քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ» կամ «աշխարհք կանգնի, իջնող կա»։