Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Nissan Tiida»-ն եւ «BMW X5»-ն. ուղեւորներից մեկը մահացել է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 20-ին, ժամը 20։04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են «Nissan Tiida» (վարորդ` Է. Ա., ծնված 1981 թ.) եւ «BMW X5» (վարորդ՝ Ե. Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ Ա. Խ.-ն (ծնված 1989 թ.), Կ. (ծնված 2014 թ.) եւ Ա. (ծնված 2019 թ.) Ա.-երը դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետեւ՝ հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Խ.-ն մահացել է, իսկ վարորդ Է. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: