Ֆինլանդիայում օծվել է հայկական առաջին խաչքարը
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
alphanews.am-ը գրում է.
Օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքի Սուրբ Հերման Ալասկալայնեն ուղղափառ եկեղեցու բակում օծվել է առաջին հայկական խաչքարը։ Խաչքարի օծումը կատարել է Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը՝ մասնակցությամբ Դանիայի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյաանի։
Ինչպես ՕՐԵՐ եվրոպական ամսագրին հայտնել է Ֆինլանդիա-Հայաստան միության վարչության անդամ Մարինա Դանոյանը, խաչքարը տեղադրվել է միության նախաձեռնությամբ։ Խաչքարը, որի հեղինակն է քանդակագործ Հովհաննես Ստեփանյանը, ստեղծվել է Ջուղայի խաչքարի նմանությամբ։
Հանդիսավոր արարողությանը ելույթներ են ունեցել ոչ միայն Տիրան Սրբազանը, այլեւ Հելսինկիի և ամբողջ Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոն, ինչպես նաեւ ուղղափառ եկեղեցու վանահայր Պետրի Կորհոնենը։
Խաչքարի տեղադրումով նաեւ ֆիննահայ համայնքն է պատմություն կերտում, քանի որ այն առաջին խաչքարն է Ֆինլանդիայի տարածքում։