25-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:
Սպիտակի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են նրա կյանքի համար:
Վիրավորը մոտ 25 տարեկան տղա է և հրազենային վնասվածքը ստացել է Ծիլքարի վարչական տարածքում: