Ուկրիանայի զինուժը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձել է գրոհել ՌԴ-ի Ռոստովի մարզը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը փորձել են գրոհել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը
«Այսօր վաղ առավոտյան մեր մարզում կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչության փորձ է կատարվել։ Անօդաչու թռչող սարքերի վրա հաջողությամբ կիրառվել են էլեկտրոնային պատերազմի համակարգեր, թիրախի փոքր չափերի պատճառով հակաօդային պաշտպանությունը չի կիրառվել»,- գրել է նա։
Մարզպետի խոսքով՝ երկու անօդաչու թռչող սարք է ընկել Կամենսկի զորամասի տարածքում, ևս մեկը՝ Նովոշախտինսկից 1 կիլոմետր դեպի հյուսիս։
«Անօդաչուների անկման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- հավելել է Գոլուբևը։