Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Արծրուն Հակոբյանի եղբայրը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արծրուն Հակոբյանի եղբայրը:
Մայրը՝ Նելլի Դանիելյանը ասում է, որ հեշտ չի եղել որոշում կայացնել, սակայն 2 տարի բարդ ճանապարհ անցնելուց հետո կրկին մայրացել է:
Հայրը՝ Ատոմ Հակոբյանը պատմում է, որ նախքան կնոջ հղիությունը մի քանի անգամ որդին՝ Արծրունն է երազին եկել եւ ասել, որ ինքը վերադառնում է:
«Գրկում եմ, պաչում կարոտս իրենից եմ առնում»,-պատմում է հայրը:
Արծրուն Հակոբյանը պատերազմի առաջին օրերից ռազմաճակատի ամենաթեժ կետերում էր, վերջին զանգը նոյեմբերի 6-ին էր, հորն ասել է, որ շրջափակման մեջ է եւ հնարավոր է՝ չկարողանա դուրս գալ:
Ռազմաճակատում ցուցաբերած բացառիկ արիության համար Արծրուն Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:
Մանրամասները՝ տեսանյութում: