Կոլումբիայի մայրաքաղաքում հզոր երկաշարժ է տեղի ունեցել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 12։04-ին (Երևանի ժամանակով՝ 21։04)։
Երկրաշարժի հետևանքով գրասենյակներում, ռեստորաններում և այլ հաստատություններում գտնվող մարդիկ տարհանվել են։ Բոգոտայի քաղաքապետ Կլաուդիա Լոպեսը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում հայտնել է վերելակներում արգելափակված մարդկանց և մի շարք այլ միջադեպերի մասին, սակայն, բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն գրանցվել։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում ստորգետնյա ցնցումների հետևանքով լուրջ վնասներ չեն արձանագրվել, սակայն գրանցվել է մահվան մի դեպք։ Ինչպես հայտնել է Լոպեսը, մի կին մահացել է վախից 10-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից դուրս ցատկելու հետևանքով։
Երկրաշարժից րոպեներ անց՝ 12։17-ին (Երևանի ժամանակով՝ 21։17), տեղի է ունեցել հետցնցում, որի ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ։