Զելենսկին ռազմական դրության երկարաձգման և ընդհանուր մոբիլիզացիայի մասին օրենքներ է ստորագրել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր օրենքներ է ստորագրել, որոնք երկարաձգում են ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան 90 օրով, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը, հայտնում է УНН-ը՝ հղում անելով Գերագույն ռադայի պորտալին։
Ուկրաինայի նախագահը ստորագրել է «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» թիվ 9532 եւ «Ընդհանուր զորահավաքային ժամկետի երկարաձգման մասին» թիվ 9533 հրամանագիրը։
Դրանք համապատասխանաբար կսկսեն գործել ռազմական դրության և զորահավաքի վերջին երկարաձգման ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 18-ից։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 27-ին Գերագույն Ռադային է ներկայացրել ռազմական դրության երկարաձգման և զորահավաքի մասին օրինագծերը։
Հուլիսի 27-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան նիստում երկարացրել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան 90 օրով, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։