Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կնահանջի
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 13-16մ/ վրկ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում, հատկապես օրվա գիշերային ժամերին։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 10-13 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +38+40։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+33,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+36,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +29+31,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +31+35,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +29+31,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+38,
Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +39+40,
Արմավիրում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +39+40,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +38+40,
Մանրամասներն՝ այստեղ