Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 110 ռուբլուց. փորձագետը կանխատեսում է ռուսական արժույթի հետագա արժեզրկում
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 14-ի առավոտյան եվրոյի փոխարժեքը 110 ռուբլուց բարձր է՝ առաջին անգամ 2022թ. մարտի 23-ից ի վեր։ Այս մասին վկայում են Մոսկվայի բորսայի աճուրդների տվյալները։
Ինչպես գրել է «Известия»-ն, ներկա պահին այն տատանվում է 109,8-110,2 ռուբլու սահմաններում։ Դոլարի փոխարժեքը կազմում է մոտ 100,2 ռուբլի։ Յուանը բարձրացել է նախորդ աճուրդների ավարտի համեմատ յոթ կոպեկով՝ կազմելով 13,7 ռուբլի։
Տնտեսագիտության թեկնածու Միխայիլ Բելյաեւը օգոստոսի 9-ին կանխատեսել էր, որ դոլարը եւ եվրոն օգոստոսի ընթացքում կշարունակեն ամրանալ ռուբլու համեմատ։