Հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. նրանց լուսանկարները տարածելն անընդունելի է. ՄԻՊ
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչը բացարձակապես անընդունելի է,- այդ մասին Թվիթերում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Հայ ռազմագերիները Ադրբեջանում դեռևս գերության մեջ են պահվում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- նշել է նա։