Լա Մանշում միգրանտներ տեղափոխող նավակ է շրջվել. զոհվել է 6 մարդ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն վեց հոգի զոհվել, մոտ 50 հոգի փրկվել է այն բանից հետո, երբ միգրանտներ տեղափոխող նավակը շաբաթ վաղ առավոտյան շրջվել է՝ փորձելով հատել Լա Մանշը Ֆրանսիայից, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանությանը։
Քաղաքապետ Ֆրանկ Դերսինն ասել է, որ փրկարար գործողությունը սկսվել է առավոտյան ժամը 6-ին, քանի որ միգրանտներ տեղափոխող տասնյակ նավակներ փորձում էին հատել նեղուցը միաժամանակ։
«Մենք փրկեցինք 54 մարդու, ներառյալ մի կնոջ»,- ասել է կամավորական Էն Թորելը։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ ծովային գործերի կրտսեր նախարար Էրվե Բերվիլը կմեկնի Կալե, այն տեղից ոչ հեռու, որտեղ շրջվել է միգրանտներ տեղափոխող նավակներից մեկը։
Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալները ցույց են տալիս, որ միգրանտների թիվը, որոնք փորձել են հատել Լա Մանշը 2018-ից, գերազանցել է 100 000-ն այս շաբաթ։ Այս տարի նրանց թիվը մոտ 16 000 է։
Լա Մանշը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ամենաաշխույժ նավագնացային ուղիներից է աշխարհում, իսկ հոսանքներն այստեղ ուժեղ են, ինչն էլ նավարկությունը ոչ մեծ նավերով վտանգավոր է դարձնում: