Արցախում իրավիճակը կլուծվի, երբ Հայաստանում իշանափոխություն լինի․ Բյուրակն Իշխանյան
VideosՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
Դանիայում ակտիվ ակցիաներ են կազմակերպվում՝ լսելի դարձնելու արցախյան խնդիրը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում ակցիա է նախատեսվում Ստոկհոլմի Հայաստանի դեսպանատան դիմաց։
Այս մասին Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է դանիահայ գրող Բյուրակն Իշխանյանը։
«Դանիայում հայ համայնքը շատ փոքր է, բայց, այսպես ասած, որակով է, շատ արագ, երբ կարիք է լինում, կարող է ինքնակազմակերպվել։ Բողոքի ակցիան հասցեագրված էր Եվրամիությանը, պահանջում էինք քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքը բացելու ու Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար։ Մենք, կանգնելով փողոցում, տեղեկացնում էինք անցնող դանիացիներին, որոնք անտեղյակ էին, թե ինչ է կատարվում Արցախում», — պատմել է Բյուրակն Իշխանյանը։
Նրա կարծիքով՝ իրավիճակը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում իշանափոխություն լինի։
«Կարծում եմ՝ այս պահի ամենաճիշտ լուծումը Հայաստանի իշխանափոխությունն է։ Պետք է բանակցող փոխել։ Մենք ունենք փաստ, որ ներկայիս իշխանությունը մեր շահերը չի ներկայացնում », — տեսակետ է հայտնել նա։