Ալիևի օգնականը քննադատել է Forbes-ին և Օչաբին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Forbes-ում հրապարակված Էվելինա Օչաբի՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հոդվածին։
«Ձեր հոդվածը խեղաթյուրում է իրականությունը, միակողմանի է և օգտագործվում է Հայաստանի քարոզչական/ապատեղեկատվական մեքենայի կողմից»,- ասել է նա, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաջիևը նշել է, որ իրավապաշտպանի վեհ կարգավիճակը պահանջում է չեզոքություն, ազատություն քաղաքական շահարկումներից, օբյեկտիվություն և արդարություն։
Միաժամանակ, չգիտես ինչու, նա դա չի նկատել Օչաբի հոդվածում։
Ալիևի օգնականը Forbes-ին մեղադրել է «միակողմանի քարոզչության համար» հարթակ տրամադրելու մեջ։