Մոսկվան ԱԹՍ-ներով գրոհելու հերթական փորձն է եղել. հետաձգվել է մոտ 30 չվերթ, այդ թվում՝ դեպի Երևան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Զինված ուժերի՝ Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակման հերթական փորձերից հետո «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում մոտ 30 թռիչք է հետաձգվել։ Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանների չվացուցակների տվյալներից:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 20 չվերթ, «Վնուկովո»-ում՝ ինը, ևս երեք չվերթ չեղարկվել է:Հետաձգված ուղղությունների թվում է նաև դեպի Երևան թռիչքը:
Գիշերը «Վնուկովո» օդանավակայանը ներկայացրել է «Կարպետ» պլանը, որը ենթադրում է օդային տարածքի փակում և բոլոր ինքնաթիռների վայրէջք:
Այս պահին օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով, հայտնում է РИА Новости-ն։
Օգոստոսի լույս 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումները Կալուգայի և Մոսկվայի շրջանների, ինչպես նաև Սևաստոպոլի վրա ճնշվել են, հայտնում է RT-ն։ Ինը անօդաչու թռչող սարք ճնշվել է էլեկտրոնային սարքերի միջոցով և կործանվել Սև ծովում։ Հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։