Արտակարգ դեպք Երևանի հյուրանոցներից մեկում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում տղամարդու դի է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։ Ոստիկաններն ու քննիչները հյուրանոցային համալիրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 61-ամյա Գևորգ Բ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: