Ողբերգական ավտովթար. տասնյակ զոհեր և վիրավորներ կան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տաջիկստանի Դուշանբե-Կուլյաբ-Խորոգ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տասը մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել, հայտնում է «Азия-Плюс» պորտալը։
Բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել տների մեջ. մեքենայի վարորդը տեղում մահացել է։
Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 13 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։
Մահացածների թվում կան երեք կանայք՝ այն տների բնակիչները, որոնց մեջ մխրճվել է բեռնատարը։ Մնացած 7-ը վրաերթի ենթարկված մեքենաների վարորդներ են։
Տուժածներից հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծանր է։
Ողբերգական վթարի հետևանքով լրջորեն վնասվել է 7 տրանսպորտային միջոց և քաղաքացիների 3 բնակելի տուն։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Տաջիկստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ խափանվել է բեռնատարի արգելակային համակարգը։ Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել։ Երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարը և առողջապահության նախարարը