Ճապոնիայում լողացող արևային էլեկտրակայան են կառուցում
SocityՃապոնիայում ցանկանում են լողացող արևային էլեկտրակայան կառուցել։ Ճապոնական և նիդեռլանդական երկու ընկերություններ մեծ կոնսորցիում են ստեղծել, պայմանագիր կնքել Տոկիոյի քաղաքային իշխանությունների հետ՝ իրականացնելու նոր նախագիծը։
Լողացող արևային էլեկտրակայանը որոշել են ստեղծել Տոկիոյի նեղուցում, և կոնսորցիումը նաև արևային վահանակներով աշխատող նավ է ստեղծելու, իսկ հեռանկարում մի ամբողջ արևային քաղաքի ստեղծումն է, ծովային մակերևույթի վրա, որի համար կպահանջվի 50-100 տարի։
Ջրային տարածքի օգտագործումն արևային էներգիայի նոր բնակավայրերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունի, թե՛ Ճապոնիայի, թե՛ Հոլանդիայի համար։ Երկուսն էլ առանձնապես մեծ երկրներ չեն, սակայն մեծ բնակչություն ունեն, նաև լուրջ ջրային տարածքներ իրենց նախագծերն իրականացնելու համար։
Կոնսորցիումի ղեկավարները հայտարարել են, թե լողացող արևային էլեկտրակայանի կառուցումը չափազանց մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, մեծ հեռանկարներ է խոստանում, և ապագայում սեփական ծրագրեր իրականացնելուն զուգահեռ կոնսորցիումը նաև ընդլայնելու է իր աշխարհագրությունը՝ ներառելով նորանոր երկրներ։
Հայաստանն այս առումով ևս բավականին լուրջ հեռանկար ունի։ Իհարկե մեր ջրային տարածքների վրա արևային քաղաք կառուցելն այնքան էլ լուրջ չի դիտարկվի, սակայն լողացող արևային էլեկտրակայաններ կառուցելու բավականին ուշագրավ հնարավորություններ ունենք։ Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Աննա Սարգսյան