Ռուս գեներալի արած հայտարարությունն անմիջապես հեռացվել է ռուսական պաշտոնական ալիքներից
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության ամենօրյա ամփոփագիրը նվիրված է Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական օդադեսանտային զորքերի կորուստներին։ Տվյալները հրապարակել է ռուս բարձրաստիճան հրամանատարը, որոնք արագ հեռացվել են ռուսական պաշտոնական ալիքներից։
Օգոստոսի 2-ին Ռուսաստանում Օդադեսանտային զորքերի օրվա ավանդական տոնակատարությունը ստվերվել է Ուկրաինայում էլիտար ռուսական ստորաբաժանումների կրած կորուստների չափի չնախատեսված հայտարարությամբ, գրում է բրիտանական հետախուզությունը։ Օդադեսանտային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկին տեսաուղերձում հայտնել է, որ 8500 ռուս դեսանտայիններ վիրավորվել են «հատուկ ռազմական գործողության» ժամանակ։
Այս տեսանյութն օպերատիվ կերպով հեռացվել է ՊՆ պաշտոնական ալիքներից։ Ինքը՝ գեներալ-գնդապետը չի մեկնաբանել, թե քանի դեսանտային է մահացել կամ այնքան ծանր վիրավորվել, որ չի կարողացել վերադառնալ ծառայության։
Տեպլինսկու հրապարակած տվյալների էքստրապոլյացիան հաստատում է ավելի վաղ գնահատականը, ըստ որի՝ 2022 թվականին Ուկրաինա ուղարկված 30000 ռուս դեսանտայինների անդառնալի կորուստները (զոհվածներ և վիրավորներ) կազմում են մոտ 50%։